26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության նիստերը կլինեն դռնփակ, գործադիրի անդամները կերդվեն. ուշագրավ փոփոխություններ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: «Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նախարարի խոսքով` Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Հիշեցնենք, որ ներկայումս կառավարության նիստերը դռնբաց են:

Նաև սահմանվելու է, որ նախարարությունները 18-ն են լինելու: Կառավարության բոլոր անդամները պետք է երդվեն:

Փոփոխությունների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ