29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Վարչապետը, ՍԴ-ը և Բարձրագույն խորհուրդը կարող են միջնորդել պետական պարգև տալու

url-7

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայումս հանրապետության նախագահն է պարգևում շքանշաններով, և առ այս պահը կար օրենք, որը կանոնակարգում էր պարգևներ տալու վերաբերյալ հարցերը, բայց ծայրահեղ սահմանափակ էին դրանք: Հիմա առաջարկում են սահմանել այն անձանց շրջանակը, ովքեր կարող են ներկայացնել միջնորդություն, նրանք են Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրական դատարանը և վարչապետ:

Փոփոխությամբ նաև առաջարկվում է կարգավորել, թե ինչ պայմանների պիտի բավարարի միջնորդությունը: Նախարարն ասաց, որ պետական մարմինները, նաև իրավաբանական անձինք, վարչապետն էլ ստանալով այդ միջնորդությունը՝ հանձնաժողով պիտի ուղարկեն այն: Նաև նախագահի կողմից շնորհվելու օրակարգն է սահմանվել օրենքով, ինչպես նաև պետական պարգևների նմուշներն են սահմանված օրենքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ