16 Ապրիլի, Ուրբաթ, 2021
KFC

«Վճռաբեկ բողոքով պահանջում եմ արդարացնել Խանդոյանին կամ բեկանել գործը» .մանրամասներ

скачанные файлы

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը` Արարատ Խանդոյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կալանավորվել է 2016թ. հուլիսի 21-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առիթով:

 Պաշտպանի խոսքով` Արարատ Խանդոյանը այդ օրերին ապօրինի կալանավորվել և   ենթարկվել է քաղաքական հետապնդման:

 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանը վճռել է ամբաստանյալ  Արարատ Խանդոյանին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում և դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի 6/վեց/ ամիս  ժամկետով:

Առաջի ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանը ներակայցրել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել  Երևան Քաղաքի կենտրոն և Նորք-  Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ հունիսի 27-ի դատավճիռը թողնել անփոփոխ, ամբաստանյալ Ա.խանդոյանի և պաշտպան Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը  մերժել:

Ինչպես Առաջի ատյանի դատարանում այնպես էլ վերաքննիչ դատարանում տեղի են ունեցել մի շարք  դատավարական խախտումներ, դատարանները Ա.Խանդոյանի նկատմամբ արդարադատություն հրաժարվել են իրականացնել:

Պաշտպանի խոսքերով դատարանի  կողմից  մեղադրանքի հիմքում  դրված ապացույցները որևէ կապ չունեն իր պաշտպանյալի հետ, քանի որ քրեական գործով  վերը նշված ոստիկանության ծառայող-վկաներից և 42  տուժողներից ոչ մեկը թե´ նախաքննության փուլում և թե դատարանում ցուցմունք տալու ժամանակ չի մատնանշել, որ Արարատ Խանդոյանն   իրենց նկատմամբ բռնություն է գործադրել կամ հարվածներ հասցրել:

Մասնավորապես վճռաբեկ բողոքում նշվել է, որ  կոպտորեն խախտվել է Ա.Խանդոյանի արդար դատաքննության իրավունքը, դատարանները սահմանափակել են  իրենց կողմից ներկայացվող վկաներին դատարան կանչելու իրավունքը, ապացույց հետազոտելու իրավունքը, արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով փորձել են  հիմնավորել վերջինիս մեղքը:

Վճռաբեկ բողոքում նշվել է, որ սույն գործով անձիք քննիչի սենյակում վկան են դարձել, որը օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց է, սակայն դա նույնպես դրվել է վերջինիս մեղադրանքի հիմքում:

Պաշտպանը նշել է նաև, որ դատարանները խախտել են  և իրավական գնահատական չեն տվել այն, փաստին որ դեպքի օրը  Օրենքի խախտմամբ կիրառված հատուկ միջոցների անթույլատրելիությունը, որի արդյունքում խախտել է ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածը:

Ոստիկանությունը  ձախողեց նաև ցուցարարների հատուկ միջոցների կիրառման մասին տեղեկացնելու պարտականության կատարումը: Որին վերաքննիչ դատարան անդրադարձ չի կատարել և իրավական գնահատական չի արժանացրել:

Վճռաբեկ դատարանից պաշտպանը խնդրել է, որ Ա.Խանդոյանի նկատմամաբ կայացնի Արդարացման դատական ակտ, կամ բեկանի գործը՝ ուղարկի առաջի ատյանի դատարան նոր քննության:

Հիշեցնենք, որ Ա.Խանդոյանի  ապօրինի կալանքի տակ պահելու  երեք գործերը այս պահին  գտնվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և ընդունվել են վարույթ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ