24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Շատ լավ մեթոդ են գտել՝ գրգռելու Ռուսաստանի դեմ արտահայտվող դաշտը» (տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը գտնում, է, որ ռուս փորձագետների կողմից մեկնարկած ստորագրահավաքը՝ ուղղված նացիզմի վերացմանը հետսովետական երկրներում, որի մեջ ներառված է նաև ՀՀ-ում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժումը, ադրբեջանամետ փորձագետների նախաձեռբնությունն է: «ՌԴ-ն միատարր երկիր չէ և ունի տարբեր խմբավորումներ, կա մի խումբ, որն ապրում է խորհրդային միության կարոտախտով: Այդ իսկ պատաճով փորձում են քայլեր ձեռնարկել, որ ավելի շատ երկրներ լինեն ՌԴ ղեկավարման տակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա: Շարունակելով Քոչարյանը նշեց.  «Վերջին 2-3 տարվա ընթացքում ամեն անգամ փորձ է արվում, որ Ադրբեջանը ԵՏՄ շարքերում հայտնվի: Ադրբեջանը, հասկանալով, որ դա բավականին լավ միջոց է ՀՀ-ն ներվայնացնելու և իր հարցերը լուծելու, սկսել է խաղուպար անել ՌԴ-ի հետ: Որոշ ռուս փորձագետներ հարցի լուծումը տեսնում են այնպես, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է ներգրավվեն ԵՏՄ-ի մեջ, և ՌԴ-ն կորոշի, թե Արցախի և այլ հարցերը ոնց են լուծվելու, այսինքն՝ ՌԴ-ն կկառավարի հայ- ադրբեջանական հարցերը»:

 Քոչարյանը նկատեց, որ Գարեգին Նժդեհի անունը նացիզմի հետ կապելու հիմքում կանգնած են «Իբզոլյան» ակումբի մարդիկ՝ Տարաս Շևչենկոն, Սերգեյ Մարկովը, մարդիկ, ովքեր ներկա պահին ներկայություն չունեն ՌԴ իշխանությունում, ազդելու հնարավորություն էլ չունեն, պրոադրբեջանական ուղղվածություն ունեն և ՌԴ քաղաքական ու մեդիա դաշտում զբաղված են ադրբեջանական լոբբիով:

 «Այս մարդկանց միջոցով Ադրբեջանը փոձում է լարել ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Որպես հայ-ռուսական հարաբերությունների լարման միջոց այս անգամ գտել են Նժդեհի անունը նացիզմի հետ կապելն ու ստորագրահավաք սկսելը: Հստակ կարող եմ ասել, որ այս գործողության համար իրենք լավ ֆինանսավորում են ստացել Հեյդար Ալիևի ֆոնդից: Մեծ Հայրենական պատերազմը համախմբող է ռուսների համար, և նրանք բավականին ծանր են տանում նրանց, ովքեր առնչվել են Հիտլերի կամ նրա գաղափարախոսության հետ, այդ իսկ պատճառով պատրիոտ հատվածն այս մեթոդն է օգտագործել:

Շատ լավ մեթոդ են գտել՝ գրգռելու Ռուսաստանի դեմ արտահայտվող դաշտը»,- ընդգծեց Տիգրան Քոչարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ