20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Սաակաշվիլու հեղինակած գիրքը՝ գրաքննության զո՞հ

ry3r9kqrf

Օրերս մամուլը գրեց՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մշակույթի նախարարությունը արգելել է «Եղիշե Չարենց»-ի տուն թանգարանում իրականացնել Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանության շնորհանդեսը:

Շնորհանդեսը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը նախապես թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ համաձայնության էր եկել, վերջինս որևէ առարկություն չէր ունեցել և արդյունքում կողմերի միջև համաձայնություն էր կայացել:

Օրերս «Հրապարակ»-ի հետ զրույցում Միքայանը նշել էր՝ իրենք հունվարի 25-ին իվենթ էին բացել, որպեսզի մարդկանց հրավիրեն միջոցառմանը: Իվենթը տեսել է նաև բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանը, որը հենց այդ նույն իվենթում հարց է բարձրացրել, թե արդյո՞ք գրքի մեջ ներառված են Վրաստանի նախկին նախագահի հակահայկական գործունեության մանրամասները, բայց բացասական պատասխան ստանալուց հետո, սկսել է պնդել, որ Սաակաշվիլին հակահայ գործիչ է, ինչպե՞ս է թանգարանի տնօրինությունը այդպիսի միջոցառում թույլ տվել:

Այս խոսակցության հաջորդ օրը Միքայել Նահապետյանի հետ է կապվում թանգարանի տնօրենը՝ նշելով, թե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ գրքի շնորհանդեսը իրականացնել «Չարենցի» տուն-թանգարանում:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Մշակույթի նախարարությունը ուղղակիորեն արգելանք է իջեցրել՝ թույլ չտալով թանգարանի տնօրենին այդպիսի միջոցառում կազմակերպել:
Այս թեմայի  վերաբերյալ   Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ։

-Անի, Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում կա Շաակաշվիլիի գրքի հետ կապված։ «Հրապարակ»-ը գրում է, որ այն գրքի շնորհանդեսն, ըստ ամենայնի, Մշակույթի նախարարության միջամտության և պարտադրանքի արդյունքն է եղել։ Դուք դա հավանական համարո՞ւմ եք։

-Հրապարակման մեջ նշված էր, որ տնօրենը մերժել է գրքի թարգմանչին ինչ-որ տեխնիկական պատճառներով։ Բայց հասկանում եք, ես չեմ կարծում, որ տեխնիկական պատճառներով ստիպված պետք է խախտես նախնական պայմանավորվածությունը։ Ես թանգարանում որոշ ժամանակ աշխատել եմ որպես գիտաշխատող։ Ես շատ լավ գիտեմ թանգարանների՝ նախարարությունից կախվածության աստիճանը։ Այնպես որ, հնարավոր եմ համարում։

-Արդյո՞ք գրաքննության կամ նմանատիպ սահմանափակումների հանդիպել եք նաև նախորդիվ։ Ի՞նչ եք կարծում, նման երևույթները ինչի՞ արտացոլանքն են կամ ինչի հետևանք են։

-Այո՛, եղել է։ Անցած տարի Մշակույթի նախարարությունը կոպտորեն փակել տվեց Թումանյանի թանգարանում ներկայացրած «Խավարում» ցուցահանդեսը, որը նվիրված էր խորհրդային բռնատիրության զոհերին։ Մեծ աղմուկ բարձրացավ այս առիթով։ Այս դեպքում պարզ էր, որ Մոսկվան գրաքննեց ՀՀ մշակույթի նախարարությանը, ինչը աբսուրդ է, վերջինս էլ փակել տվեց ցուցահանդեսը։
Պարզապես նողկալի է մտածել, որ այդ գրքի խնդիրը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։
Մենք ինքնիշխան, ժողովրդավարական երկիր ենք, որտեղ Սահմանադրությամբ ամրագրված է մարդու մտքի, խղճի, և տեղեկատվական միջոցների ազատությունը։ Եվ ցանկացած նման արգելք կամ գրաքննություն ոտնահարում է, ոչ միայն հեղինակի, այլև իմ՝ այդ հեղինակի աշխատանքով հետաքրքրված լինելու իրավունքը։
Եվ պետք է նշեմ նաև մի հանգամանք, որ թանգարաններն ունեն ակտիվություն ապահովելու և գրավիչ լինելու խնդիր՝այցելուներ ունենալու համար։ Եվ ցանկացած կրեատիվ, թարմ կամ հետաքրքիր առաջարկ չպետք է անտեսվի։

– Ինչի՞ են ուզում հասնել այս շնորհանդեսը խափանողները, ինչո՞ւ նրանք չեն ուզում, որ այս գիրքը և դրանում զետեղված գաղափարները հասնեն հայ ընթերցողին։

-Սաակաշվիլիի այդ ինքնակենսագրականը ես չեմ կարդացել։ Ի դեպ պատրաստվում էի գնալ շնորհանդեսին և գնել գիրքը։ Համոզված չեմ կարող ասել պատճառները։ Կարող եմ միայն գուշակել այդ պատճառները, որոնք տարբեր են՝ սկսած Վրաստանի նախագահի նկատմամբ Հայաստանում ոչ միանաշանակ և հակասական վերաբերմունքից, վերջացրած գրքի հեղափոխական բովանդակությամբ։ Ինչևէ, ես շատ եմ ուզում սխալված լինել, որ արգելք իսկապես եղել, չնայած նյութի հրապարակումից հետո օրեր են անցել, իսկ Մշակույթի նախարարությունից որևէ պարզաբանում կամ մեկնաբանություն չկա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ