19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թուրքիայի ագրեսիան փոխեց իրադրությունը»/տեսանյութ/

 «Հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կլինեն, պետք է հասկանալ, թե այն պետությունները, որոնք հիմնական խաղացողներն են Սիրիայում ինչ ստատեգիական նպատակներ ունեն»,,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, ասաց    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը նկատեց, որ Սիրիայում օրինական կառավարությունը Ասադի կառավարությունն է, որը ամեն կերպ աշխատում է երկիրը պահպանել իր տարածքային ամբողջականության մեջ.« Մյուս կարևոր խաղացողը Սիրիայում՝ Թուրքիան է, որը մի կողմից ձգտում է, որ փոխվի Ասադի իշխանությունը, մյուս կողմից փորձում է ամեն բան անել, որ քրդական գործոնը չուժեղանա: ԱՄՆ-ը նույնպես ձգտում է, որ Ասադը հեռանա իշխանությունից: Վերջին մի քանի օրվա ընթացքում այս տարածաշրջանում Ամերիակայի ստրատեգիայի փոփոխություն նկատվեց: Ռուսաստանը ձգտում է Ասադի կառավարության պահպանմանը: Իրանը նույնպես միտված է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Այս պետությունների շահերը իրար հետ չեն համընկնում»,-նշեց բանախոսը, հավելելով, որ վերջին օրերին Թուրքիան ռազմական գործողություններ սկսելով և ագրեսիայով փոխեց իրադրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ