21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Մենք կխոսենք Արմեն Սարգսյանի հետ, բայց «Ելքը» դեմ է քվեարկելու. «Ելք»

արարատ մ

«Երբ հանդիպման առաջարկ կլինի, կարծում եմ, կհանդիպենք՝ լսելու, որոշ հարցեր քննարկելու, բայց գրեթե վստահ եմ, որ այդ հանդիպումը մեծ հաշվով չի անդրադառնա «Ելքի» քվեարկության վրա»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի մասին:

Միրզոյանը հիշեցրեց, որ «Ելքն» էլ սեփական թեկնածու է ցանկանում առաջադրել, իհարկե, դրա համար անհրաժեշտ է նաև «Ծառուկյան» խմբակցության ձայները: Սակայն անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվել:

Պատգամավորը նկատեց, որ Արմեն Սարգսյանը չի կիսում այն ծանր բեռը, որ ընկած է ՀՀԿ-ի վրա. առանձնապես աչքի չի ընկել ոչ ընտրությունների կեղծման մեխանիզմով,  ոչ քաղաքական սկանդալների մեջ է երևացել, բայց նա ՀՀԿ թեկնածուն է, ինչը արդեն խոսուն բան է: «Մենք կխոսենք Արմեն Սարգսյանի հետ, բայց «Ելքը» դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը»,-հավելեց նա:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ շեշտեց, որ իրենց նախընտրելի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, շատ ավելի գերադասելի է, և ՀՀԿ-ականներն էլ, եթե ցանկանում են, որ մրցավեճ, բանավեճ լինի, ապա կարող են բացակայող 10 ստորագրությունները տալ:

Հարցին, թե հնարավոր է, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նրան համոզեն, որ որոշի չդառնալ նախագահ, Գորգիսյանը պատասխանեց. «Չէինք մտածել, որ այնպես անենք, որ զղջա, մենք կներկայացնենք երկրի իրադրությունը, եթե այդքանից հետո մնա թեկնածու, մենք ոչինչ չենք կարող անել»:

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ