26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լոգարանում հայտնաբերվել է «Beko»–ի 26 ամյա դիզայների դին

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Արաբկիր» շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական եզրակացության՝ Սոսե Գ.-ն մահացել է շմոլ գազից։

Փաստի առթիվ քննիչ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հայտմի է, որ  մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ