19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Բախում Սեֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց, որը կանխվեց ոստիկանների կողմից: Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց կրկին անգամ հարցաքննել այդ գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սմբատ Գալոյանին, ինչին հակադրվեց ամբաստանյալ Հովհաննես Պողոսյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը (Հովհաննես Պողոսյանը այն ամբաստանյալն է, ով ցուցմունք է տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ):

Արսեն Մկրտչյանի հակադրումը հունից հանեց Ներսես Պողոսյանին: Արսեն Մկրտչյանը «հարձակվեց» Ներսես Պողոսյանի վրա: Ստեղծվեց լարված իրավիճակ, ինչը կանխվեց ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանների կողմից:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ