19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի պետհամալսարանի բուֆետում 17-ամյա աղջիկը հյութի հետ ապակու կտոր է կուլ տվել․ ահազանգ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով նոր ահազանգ է հնչեցնում՝ կապված պետհամալսարանի ներսում կատարվող տարատեսակ միջադեպերի հետ ու ներկայացնում նոր պատմություն, այս անգամ՝ 17-ամյա աղջկա մասնակցությամբ:

«Հունվարի 16-ին Շիրակի պետհամալսարան էր ժամանել մի խումբ, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ Հարկային ծառայության ներկայացուցիչներ էին և նպատակ են ունեցել ստուգելու ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից շահագործվող բուհի և բուհի ավագ դպրոցի բուֆետների աշխատանքները… Հարկային ծառայության ներկայացուցիչների այցը բուհ առիթ դարձավ, որ բացահայտվեն Սահակ Մինասյանի ևս մի քանի հանցագործություններ…

Պարզվում է, որ 3-4 ամիս առաջ ԲՈՒՀ-ի ավագ դպրոցի բուֆետում 12-րդ դասարանի աշակերտուհի Ա.Ա-ն հյութ խմելուց կուլ է տվել նաև ապակու կտոր: Դա շատ մեծ սկանդալ է առաջացրել դպրոցում և սկսվել է հետաքննություն, որը գտնվում է Շիրակի մարզի դատախազի տեղակալներից մեկի անմիջական վերահսկողության տակ… Աշակերտուհու հետ կապված միջադեպից հետո դպրոցի բուֆետը փակվել է և չի գործում մինչ օրս: Դպրոցի աշակերտների հավաստիացմամբ խայտառակ վիճակ է եղել նաև սանիտարական նորմերի պահպանման բնագավառում: Ինչպես ասում են բարձր դասարանում սովորող աշակերտներից ոմանք՝ «Խոզնոց էր, բուֆետ չէր»: ՇՊՀ-ի ավագ դպրոցի բուֆետում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, որը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ 17-ամյա աղջկա համար տեղյակ էին նաև դպրոցի հարևանությամբ գտնվող բնակիչները… Հետաքննության շրջանակներում պարզվել է նաև, որ դպրոցի բուֆետը, որը շահագործվում է անմիջականորեն բուհի ռեկտորի կողմից, փաստացի չի ունեցել աշխատողներ. գրանցված է եղել միայն մեկ աշխատակից, իսկ մյուսներն աշխատել են ապօրինի: Ըստ հավաստի տեղեկությունների` Սահակ Մինասյանն ամեն ինչ ձեռնարկում է այդ խայտառակ միջադեպը չհանրայնացնելու համար և իր «տերերի» միջոցով փորձում է կանխել հետաքննությունը՝ճնշումներ գործադրելով դատախազության աշխատակիցների վրա…

Հունվարի 16-ին ԲՈՒՀ ժամանած Հարկային ծառայության ներկայացուցիչները ստուգումներ են անցկացրել նաև ԲՈՒՀ-հի բուֆետում, որը ևս շահագործվում է ռեկտոր Մինասյանի կողմից և բավական հակաօրինական փաստեր են արձանագրել. ՀԴՄ կտրոններ չտրամադրելուց առևտուր անողներին մինչև գրանցված, բայց բացակայող և չգրանցված, բայց ներկա աշխատակիցների առկայությունը: Հավելեմ, որ հարկայինի ներկայացուցիչները բուֆետում չեն հայտնաբերել նաև ՀԴՄ-ն:Ի դեպ, Սահակ Մինասյանի 25 միլիոն դրամանոց և հպարտության առարկա բուֆետում ՀԴՄ կտրոններ երբևէ չեն տվել այդտեղից օգտվողներին…

Ըստ ԲՈՒՀ-ում շրջանառվող տեղեկությունների` նույն այդ մարդիկ պարտադրել են բացատրագրեր գրել ԲՈՒՀ-ի մի շարք աշխատակիցներին, այդ թվում նաև ռեկտորի վարորդին՝ Ավագ Ռուշանյանին, ում անունը, ինչպես տեղեկացրել էինք, հաստիքացուցակում բացակայում է. նա չկա բուհի երեք վարորդների ցանկում…

Հարկային ծառայության ներկայացուցիչները համալսարանում մնացել են գրեթե մեկ աշխատանքային օր և որոշ փաստաթղթեր վերցնելով հեռացել են բուհից: Հետաքրքիր է, ինչու է Շիրակի դատախազությունը մինչև այսօր լռում և չի հրապարակում ՇՊՀ-ի ավագ դպրոցում տեղի ունեցածի մասին որևէ տեղեկություն, որը բավական ծանր հանցագործություն է և կարող էր սարսափելի ավարտ ունենալ: Դա 500 միլիոն դրամ գրպանել չէ՝ շինարարության և առևտրի պատրվակի ներքո կամ 15 տոննա գիրք մակուլատուրա հանձնել: Դա արդեն մարդու կյանքի հետ խաղալ է նշանակում: Զավեշտալին այն է, որ ամբողջ դպրոցը՝
աշխատակիցները և աշակերտները, ինչպես նաև դպրոցի հարակից փողոցների բնակիչները վաղուց տեղյակ էին այդ զազրելի հանցագործության մասին: Բուֆետամոլ ռեկտորի անմիջական վերահսկողության տակ են գտնվում բուհի և դպրոցի բուֆետները: Հենց նա և իր մտերիմներն են դրանք շահագործում… Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը նաև փորձեր է ձեռնարկում այդ ամենում մեղադրել, չզարմանաք, հենց տուժածին: Սակայն մեղավորը ռեկտորն է, քանի որ բուֆետների շահագործումը Մինասյանի մենաշնորհն է…

Հ.Գ. Կարելի է կռահել, որ Սահակ Մինասյանն իրոք բավական հզոր հովանավորներ ունի, որ մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել ոչ միայն նախկին հանցագործությունների, որոնք մեր կողմից բացահայտվել և բարձրաձայնվել են, նույնիսկ այն հանցագործության համար, որի հետևանքները կարող էին անդառնալի լինել ԲՈՒՀ-ի ավագ դպրոցի աշակերտուհու համար…

Որոշ ժամանակ առաջ դավադրությունների տեսության սիրահար Մինասյանը մարդկանց մոտ անկեղծացել էր թե ինչպես է գնում իրավապահ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների… Օրինակ՝ պարզվում է, որ մեր պաշտոնյա իրավապահներից մեկը արվեստի թանկարժեք գործ հանդիսացող նկարների նկատմամբ թուլություն ունի, որից էլ օգտվում է Սահակ Մինասյանը. գեղանկարների ձեռքին կաբինետի կողքից հեռու չի գնում»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ