05 Ապրիլի, Կիրակի, 2020
KFC

Չի բացառվում, որ «Ելք»-ն ինչ-որ պահի կլքի ռազմաճակատը

download

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ  է՝ գնաճի հիմքերը դրվել են դեռ 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին:  Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողերի հետ հանդիպման ընթացքում։

«Չէր կարելի միանալ թշվառների ու  կործանվողների ակումբին: Դրա դեմ, իհարկե, պայքար կա, սակայն ուշացած: Պայքարող միակ ուժը «Ելք»-ն է, սակայն դաշինքի նկատմամբ ես որոշ պրետենզիաներ ունեմ․ «Ելք»-ը վատ է կազմակերպել թանկացումների դեմ երթը։ Մենք չգիտենք՝ ինչ է ուզում այդ քաղաքական ուժը,  մինչդեռ ես առաջարկում եմ արմատական փոփոխության օրակարգ դնել»,- նշեց Ազատ Արշակյանը:

Բանախոսը շեշտեց՝ իր համար ընդունելի չէ այն, որ  «Ելք»-ը՝ որպես  ընդդիմություն, ճանաչել է ԱԺ  ընտրությունների  լեգիտիմությունը, հետևաբար  չի բացառվում, որ ինչ-որ պահի լքի ռազմաճակատը և հեռանա:

«Իրենք հստակ չեն ձևակերպել իրենց պայքարը, և թանկացումների դեմ պայքարի հրավերը կասկածելի է: Մենք չգիտենք «Ելքը» մեզ ուր է տանում: Պետք է ընտրել նպատակային թիրախ, որը հանրության  համար հանընդհանուր  կլինի»,- նկատեց  Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ