19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արգիշտիի փողոցում իրանցիները դանակահարել են իրար

Հունվարի 13-ին, ժամը 3.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ վիճաբանություն է:

Ժամը 3.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված շենքի մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Սեյեդշահարիար Ս.-ին, որը դեպքի վայրում նկատելով ոստիկաններին` ատրճանակը ձեռքին դիմել էր փախուստի. նրա մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:

Ժամը 4.30-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, 1996 թ. ծնված Միխաիլ Մ.-ն եւ «ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ` 1998 թ. ծնված Արաշ Ք.-ն, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արգիշտի փողոցում, վիճաբանության ժամանակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, Արգիշտիի փողոցի 11/4 շենքի թիվ 48 բնակարանի դիմացի աստիճանահարթակում Սեյեդշահարիար Ս.-ն, Միխաիլ Մ.-ն եւ Արաշ Ք.-ն բարձրաձայն խոսել են միմյանց հետ, ինչին միջամտել են հարեւանները` 1989 թ. ծնված Սարգիս Օ.-ն եւ 1988 թ. ծնված Արա Ա.-ն, ու փորձել հանդարտեցնել նրանց, սակայն տեղի է ունեցել քաշքշուկ, որը շարունակվել է շենքի բակում, որտեղ Արաշ Ք.-ն անզգուշորեն դանակով վնասվածքներ է պատճառել Միխաիլ Մ.-ին եւ Արա Ա.-ին: Այդ ընթացքում էլ Արա Ա.-ի մոտ եղած օդաճնշիչ ատրճանակն ընկել է գետնին, իսկ Սեյեդշահարիար Ս.-ն վերցնելով այն եւ նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին` դիմել է փոխուստի:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1971 թ. ծնված Արսեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ վիճաբանության մասնակիցներն անզգուշությամբ վնասել են իր «Ֆորդ Մոնդետո» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչը եւ դիմապակին:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ