20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ԱՄՆ-ի ու Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայի քրդերի կողմից «Հյուսիսային բանակ» անվանումով զորախմբի ստեղծմանը միջազգային կոալիցիայի, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այդ երկրի արտաքին գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական նոր զորախմբի, այսպես կոչված «Հյուսիսային բանակի» ստեղծման մասին միջազգային մամուլում հայտնված տեղեկությունների առթիվ հունվարի 10-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ-ը, որտեղ նրանից թեմայի վերաբերյալ բացատրություն է պահանջվել:

Այս անգամ էլ ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) դեմ պայքարի միջազգային կոալիցիայի խոսնակի հայտարարությանը հղում անող լուրեր են տարածվել, որտեղ նշումէ, որ կոալիցիան (քրդական ուժերից կազմված-EH) «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ աշխատում է մոտ 30 հազարանոց «Սիրիայի սահմանային անվտանգության ուժեր» կոչվող զորաջոկատի ստեղծման ուղղությամբ:

Թուրքիան տարբեր հարթակներից բազմիցս հայտարարել է, որ «Ժողովրդի պաշտպանության ուժերի»-ի հետ (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ուժեր-YPG) հետ համագործակցությունը սխալ դատապարտելի»:

Թուրքիան նաև մեղադրել է կոալիցիային նման որոշումկայացնելուց առաջ Անկարայի հետ չխորհրդակցելու համար, քանի որ Թուրքիան նույնպես հանդիսանում է այդ կոալիցիայի անդամ:

«Մեզ համար անընդունելի է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և մեր ազգային անվտանգությանը սպառնացող ԺՄԿ/ԺՊՈՒ-ԱՄՆ համագործակցությունը, որն ԱՄՆ-ը շարունակում է՝ հակառակ իր վրա վերցրած պարտավորություններին: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Թուրքիան դատապարտում է այս սխալ մոտեցումը և պատրաստ է չեզոքացնել իր անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն:  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ