25 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2018

«Հայերը` տուրիստներ են օտար հողում ու մի օր բոլորս տուն կգանք».Վոլգա Հարութը անկեղծացավ/տեսանյութ/

Հարութ Բոգարյաը հայրենիքից հեռացավ 29 տարի առաջ, բայց հոգում ցավ կար ու ողջ ժամանակ հոգու խորքում փայփայում է  «տուն դառնալու» գաղափարը:

«1989 թվին` 20 տարեկան էի, երբ մտանք ԱՄՆ և  նոր ամուսնացած էինք` Երանուհին և ես: Այդ ժամանակ շատ տարբեր էր ինձ համար Նոր տարի հասկացությունը լրիվ ուրիշ ձև էր մեր համար, էնտեղ Նոր տարի հասկացություն չկա, էնտեղ նշում են Christmas-ը, որից հետո նոր տարվա օրը տոնածառները դրսում է հնարավոր  տեսնել: Իհարկե. մենք հայերս`ԱՄՆ-ում  շատանալով,ստեղծեցինք Նոր տարվա խնջույքները, որ կարողանանք կարոտներս առնենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը :

2010240201

 

Բոգարյանը և իր ընկերները արդեն մի քանի տարի է, որ գումարներ են հանգանակում և փոխանցում զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, անապահով հայերին, Հայոց բանակի զինվորներին: Նրանք էլեկտրական սայլակերով են ապահովել բազմաթիվ հաշմանդամների:

Հարութ Բոգարյանը բավականին դժվարին ճանապարհով անցավ….Արդեն երկրորդ տարին է, որ Ամանորը նշում է հայրենիքում:

17434859_980511775418264_8697931882083310031_o

ԱՄՆ-ում ծնված նրա երեխաները` Դավիթն ու Մարին խոսում են հայերն և ապրում հայկական կենցաղով:

«Ոնց դաստիարակությունը թույլ ա տվել` մեծացել եմ ծնողներիս հետ, ամուսնանալուց հետո նորից ծնողներիս հետ  միասին ենք եղել, տղաս մեծացավ, աղջիկս մեծացավ, տղաս ամուսնացավ ու բոլորս ապրում ենք մի տանիքի տա,  ինչպես մի մեծ հայկական ընտանիք ու դա շատ հաճելի ա, երբ որ մտնում ես տուն ծնողներս… թոռնիկներս էլ են արդեն ինձ դիմավորում, հաճելի է լինել հայկական ընտանիքում: Ես ամեն ինչ արել եմ որ երեխաներս հայ մեծանան ու վստահ եմ որ նրանք էլ նույնը կանեն իրենց երեխաների համար: Թոռնիկս հայերեն է խոսում, 3 տարեկան է»,-պատմեց Հարութ Բոգարյանը:

 

 

Հարութ Բոգարյանը ընդգծում է.«Հայերը` տուրիստներ են օտար հողում ու մի օր բոլորս տուն կգանք»:

121212121323568872012024132

Հարութ Բոգարյանի գեղեցկուհի դուստրը նշանադրվեց հայ երիտասարդի հետ, ով նույնպես ավանդապաշտ ընտանիքի զավակ է:

«Այս տարի հարսանիք ենք անելու: Մեծ, հայկական հարսանիք…»,-հուզվում է Հարութ Բոգարյանը:

Կինը` Երանուհին կիսում է ամուսնու բոլոր ցանկությունները: Նա էլ իր հերթին պաշտում է իր երկիրը ու ապրում, որպես նվիրված կին, մայր ու հայուհի, թեկուզ և օտար հողում…

26001023_1151033501699423_890741453272542692_n

Ի դեպ Հարութ Բոգարյանին ընկերները անվանեցին Վոլգա Հարութ: Նա առաջիններից էր, ով ԱՄՆ փոխադրեց ԽՍՀՄ արտադրության ավտոմեքենաներ...4564896410251205475842

599741_149424221860361_1244211885_n

18403507_1012592005543574_4164678009949684445_n

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ