08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավարտվեցին առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած բասկետբոլի մրցումների եզրափակիչ խաղով ավարտվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը:

Խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի եզրափակիչ խաղում հաղթեցին  Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի տղաների և Հայաստանի ֆիզիկականկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների թիմերը:

Ընդհանուր միավորների հաշվարկով հանրապետական ուսանողական խաղերում հաղթողի կոչմանն արժանացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը (545 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը (425 միավոր), իսկ երրորդ տեղը՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվանպետական համալսարանի թիմը (360 միավոր):

Մրցանակակիր թիմերն արժանացան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներին, շնորհակալագրերին և հավաստագրերին:

Հաղթող և մրցանակակիր թիմերին շնորհավորեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Վստահ եմ, որ առաջին անգամ անցկացված հանրապետական ուսանողական խաղերը ծառայեցին իրենց նպատակին: Շուրջ 20 բուհերի մոտ 3000 ուսանողներ տարբեր մարզաձևերում պայքարեցին իրենց բուհի մարզական պատիվը բարձր պահելու համար: Շնորհավորում եմ 2017 թվականի լավագույն մարզական բուհ ճանաչված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմին և մյուս մրցանակակիրներին»,- նշեց Գ. Ղազարյանը:

Հիշեցնենք, որ hանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով մասնակիցները մրցել են բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, հրաձգություն ևատլետիկական բազմամարտ մարզաձևերում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ