08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքը դեռ չի որոշել

«Նիստ կգումարենք,  կհասկանանք, թե քանի առաջարկ ենք ներկայացրել, արդյոք դրանք ընդունվել են, թե ոչ, քննարկվել են կառավարության կողմից, թե ոչ, և համապատասխան դրա էլ որոշումը կկայացվի»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք արդեն որոշել են, թե ինչպես են քվեարկելու 2018 թվականի բյուջեի նախագծին:

Բոստանջյանը նշեց, որ ինքը, մասնավորապես, երկու առաջարկ է ներկայացրել: Նա հավելեց, որ խմբակցությունը չունի դեռ վերջնական որոշում քվեարկության վերաբերյալ: «Կնայենք, թե կառավարությունը մեր ներկայացրած առաջարկությունների մասով ինչ մոտեցում է ցուցաբերել:

Ամեն դեպքում, դուք արդեն լսել եք մեր ելույթները, մեր տեսակետները: Այս բյուջեն առաջընթացի հիմքեր չունի: Անձամբ ինձ շատ մտահոգում է գիտության, առողջապահության ոլորտների կրճատումները»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ