20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Կրկին 666՝ չարի համակարգի մասին

666-devil

-Սա այն համակարգն է, որ երկիրը դնում է արհեստական ճգնաժամերի խոշոր ցնցումների մեջ և ահա, ինչպես գրեթե բոլոր երկրները, նույնպես և քո երկիրը հայտնվում է հսկայական պարտքերի տակ:

-Սա այն համակարգն է, որ ստեղծում և տարածում է արհեստական համաճարակներ /խոզի գրիպ, թռչնի գրիպ և այլն/ և պահանջում, որ յուրաքանչյուր պետություն հսկայական ներդրումներ անի՝ պաշտպանվելու համար: Չե՞ս կարող. հայտնվում է ժպտացող սատանան՝ կեղծ քրիստոսի սուտ սիրով, իր սարքած որոգայթի դեմ ինքն է ներդրումներդ անում ու նոր պարտքերով առավել ենթակա դարձնում քո ժողովրդին՝ խաբված ու խաբվող իշխանություններիդ միջոցով:

-Սա այն համակարգն է, որ ստեղծել է «ընտանիքի պաշտպանության» հարյուրավոր կեղծ ծրագրեր, որոնք ըստ էության ուղղված են ընտանիքների քայքայմանն ու ապականմանը:

-Սա այն համակարգն է, որով Սատանի գործակատարները կարող են կեղծ ու սարքովի իրավունքներով ծնողներից խլել նրանց երեխաներին՝ նրանց վաճառելով միասեռական ընտանիքներին, հպատակեցնել գերի մանկանց անբարոյականության մեջ, իսկ նրանց մի մասի օրգանները հատել-հանելով՝ վաճառել:

-Սա այն համակարգն է, որ միասեռականությամբ ապականում է ողջ երկրագունդը՝ Աստծուն ապստամբ օրենքների իրավունքներ տալով այլասերվածներին:

-Սա այն համակարգն է, որ ստեղծում է գենախեղ այնպիսի սննդամթերք, որ խեղ երեխաներ ծնվեն կամ կանայք դառնան անպտուղ:

Բազմաթիվ են Չարի համակարգի մարդասպան ծրագրերը, անկարելի է ամբողջը թվարկել:

-Սուրբ Սահակ Պարթևը իր տեսիլքում վկայում է, որ մեր իշխանությունների մեջ ճշմարտությունը հասկացողներ են լինելու, որոնք Հայոց եկեղեցու զավակների հետ հաղթանակներով պայքարելու են Նեռի ու նրա մարդատյաց ծրագրերի դեմ և պատմության մեջ պսակվելու են փառքով: Ուստի հարկ է, ովքերս որ հավատացյալ ենք, առաջին հերթին կարողանանք աղոթել իշխանությունների մեջ գտնվող այդ եղբայրների համար, ինչպես որ առաքելական պատվերն է՝ իշխանությունների Աստծուն դառնալու համար աղոթելը, որպեսզի նրանք ետ կանգնեն Նեռի որոգայթներից և բարին գործեն, ըստ հավերժ կենդանի Քրիստոսի Աստվածային խոսքերի:

-Պահեցողությունն ու աղոթքը դարձնենք մեր մտերիմ ընկերակիցները, սիրելի՛ քրիստոնյաներ: Տերը յուրաքանչյուրիս առանձին և միաբան զորավիգ ու պաշտպան: Ամե՛ն և ամե՛ն:

Մաքսիմ Ոսկանյան

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ