17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին. Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ողջ գիշեր Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները իրականացրել են իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։
ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը՝ Վահե Մովսիսյանը, Սերգեյ Եղիազարյանը, Անդրանիկ Ջուրյանը և Վարդան Արզումանյանը, բերման  էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։Ողջ ընթացքում Նրանց կողքին էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Տղաները այժմ արդեն տանն են, ամեն ինչ նորմալ է։
Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ։ Պետք է առաջնորդվել խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրական ժողովրդավարության սկզբունքներով։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին»։
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ