08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսին էին աշխարհի ամենահայտնի չարագործները մանուկ հասակում /ֆոտո/

Եթե հավատանք ԺանԺակ Ռուսսոյին, ապա բոլոր մարդիկ առանց բացառության լավն են ծնվում եւ հանգամանքներից ու իրավիճակներից ելնելով են վատը դառնում՝ վատ միջավայր, սխալ դաստիարակություն, շրջապատ եւ այլն։ Իսկ ոմանք իսկական չարագործ են դառնում այս ամենի արդյունքում։ 

Երեխաներն իրոք փոքրիկ հրեշտակների են նման, սակայն ցավոք, ոմանք մեծանալով՝ հրեշ են դառնում։ 

Ահա թե ինչպիսի տեսք ունեին հայտնի չարագործները մանուկ հասակում։ Նրանցից շատերը բազմաթիվ մարդկանց կյանք են խլել, երբեմն՝ մեծագույն դաժանությամբ։ 

1. Ադոլֆ Հիտլեր

Ամենահայտնի չարագործներից, ով պատասխանատու է միլիոնավոր մարդկանց մահվան համար։

2. Ուսամա բեն Լադեն

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարը, ով պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչությունների համար։

3. Թեդ Բանդի

Սերիական մարդասպան, բռնարար, ամերիկյան պատմության ամենասարսափելի մանյակներից։ Նա 35 կին է սպանել 70-ականներին։

 

4. Անդերս Բրեյվիկ

Նորվեգական ահաբեկիչ, ում կազմակերպած ահաբեկչությունների արդյունքում 77 հոգի է մահացել։

5. Բենիտո Մուսսոլինի

Իտալիայի ֆաշիստական պարտիայի ղեկավարը, ով բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել Իտալիայում եւ դրանից դուրս։

6. Իոսիֆ Ստալին

Ստալինի հրամանների հետեւանքով հազարավոր մարդիկ են մահացել կամ ուղարկվել Սիբիր։

 

7. Էյլին Ուորնոս

Սերիական մարդասպան, ով 7 տղամարդու է սպանել։

8. Հենրիխ Գիմլեր

Հիտլերի աջ ձեռքը, Հոլոքոստի մեղավորներից մեկը։

 

 

9. Անդրեյ Չիկատիլո

«Ռոստովյան մսագործը», սովետական մարդասպան, ով 53 կնոջ ու երեխայի կյանք է խլել։

 

10. Սադամ Հուսեյն

Իրաքի նախագահ, դաժան դիկտատոր, ում օրոք բազմաթիվ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել։

11. Կարլա Հոմոլկա 

Կանադացի սերիական մարդասպան, նրա զոհերից մեկը իր հարազատ քույրն է դարձեկ։

 

12. Ջեֆրի Դամեր

Ամերիկացի սերիական մարդասպան ու հանիբալ։ Բռնաբարել ու սպանել է 17 տղա երեխաների ու երիտասարդների։

 

13. Ռեյխարդ Գեյդրիխ

Նույնիսկ Հիտլերը նրան անվանել է «երկաթյա սրտով մարդ»։

 

14. Ջեյմս Հոլմս

2012-ի հուլիսի 20-ին կինոթատրոնում նա մասսայական սպանություն կատարեց՝ 24 հոգի մահացան, 140-ը՝ վիրավորվեցին։

15. Յոզեֆ Մենգելե

Հայտնի է իբրեվ մահվան հրեշտակ, նացիստ բժիշկ, ով գերիների վրա դաժան փորձարկումներ է արել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ