23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պահպանիր ինձ, Տեր, հույսս դրել եմ միայն Քեզ վրա

Պահպանի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև որ՝ հույսս դրել եմ միայն Քե՛զ վրա.

Տիրոջն ասացի` իմ Տե՛րն Ես, Աստվա՛ծ, Քեզնի՛ց են միայն բարիքներս ողջ:

Երկրի մեջ Քո սրբե՛րն են ապրում, և սքանչելի դարձրիր կամքս նրանց շարքերում: Իսկ նրա՛նց, ովքեր շարունակական չարի՛ք են գործում՝ հիվանդություննե՛րը հաճախեցին, և այդ ցավերից նրանք ջանացին սաստի՛կ շտապել:

Նրանց արյունո՛տ, պի՛ղծ հավաքներին մա՛ս չեղա ես, Տե՛ր, շուրթերիս չառա՛ և անունները նրանց անօրեն: Եվ ժառանգության բաժինն իմ, ո՛վ Տեր, բաժա՛կս նաև՝ Դու պիտի կրկի՛ն ինձ վերադարձնես:

Իսկ իմ բաժինը ամենաընտիր բաները եղան և ժառանգությունն իմ հաճո՛ եղավ ինձ: Տիրո՛ջն օրհնեցի. Նա՛ ինձ դարձրեց իմաստուն մի այր, և գիշերվա մեջ` երիկամնե՛րս էլ ինձ խրատեցին:

Սկզբից տեսա՝ Տերն իմ առջևս էր, ա՛ջ կողմս էր պահում, որ չսասանվեմ ո՛չ մի օր ու ժամ: Այդ բանի համար սիրտս ուրախացա՛վ և լեզուս ցնծա՛ց իմ բերանի մեջ, և մարմինս արդեն պիտ ապրի հույսո՛վ:

Որովհետև, Տե՛ր, Դու չե՛ս թողնելու հոգիս դժոխքում և թույլ չե՛ս տալու, որ Սուրբըդ երբևէ՛ ապականվի:

Ցո՛ւյց տուր ինձ, Աստվա՛ծ, Քո Կյանքի ճամփան, և լիացրո՛ւ ինձ վե՛հ ուրախությամբ Քո Սուրբ Երեսի, և վայելչության քաղցրություններիդ լիարժեքորե՛ն մասնակից արա Քո Հզո՛ր Աջով:

Սաղմոս 15

Գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ