23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուրս կգա՞

«Մենք  չենք հայտարարել, որ հենց սեպտեմբերից փողոցային  պայքար ենք սկսելու, դրանք ընդամենը մամուլի հրապարակումներն են, այլ ասեն ենք, որ մենք պատրաստ ենք պայքարի, եթե այլ քաղաքական ուժեր ևս նման ցանկություն ունենան, քանի որ ակնհայտ է, որ որևէ առանձին քաղաքական ուժ չի կարող առանձին իրավիճակ փոխել երկրում: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա հունիս- հուլիս ամիսներին դրանք տեղի են ունեցել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Գևորգ Ղահրամանյանը՝ խոսելով «Ժառանգության» ապագա պլաններից:

Հիշեցնենք, որ մամուլում որոշ ժամանակ առաջ հրապարակումներ եղան, թե կուսակցությունը սեպտեմբերից փողոցային ակտիվ պայքարի է անցնելու: Իսկ գարնանն էլ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարել, որ իրենք պատրաստ են պայքարի, եթե մյուս քաղաքական ուժերն էլ միանան:

Գևորգ Ղահրամանյանը մեզ փոխանցեց, որ հիմա և ամռանն էլ փորձել են իրավիճակը գնահատել, որպեսզի հասկանան, թե ինչպիսին են հասաարակական տրամադրությունները պայքարի վերաբերյալ՝ անկանխատեսելի իրավիճակներից և հանգամանքներից խուսափելու համար: «Իհարկե կուսակցությունում, այդ թվում վարչությունում կան մարդիկ, ովքեր օր առաջ ակտիվ գործողություններ սկսելու կողմնակից են, բայց մենք պետք է իրատեսորոն գնահատենք իրավիճակը և քայլ կանենք այն ժամանակ, երբ հստակ կլինի, որ այն արդյունավետ կլինի»:

Հարցին, թե կարծում է, որ քաղաքական ուժերից հիասթափված մարդիկ դուրս կգան պայքարի «Ժառանգության» հետևից, կուսակցության խոսնակը պատասխանեց. «Խնդիրը «Ժառանգությունը» կամ մի որևէ այլ քաղաքական ուժ չէ, այստեղ օրակարգային խնդրի կարևորումն  է, որն էլ ապրիլին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալ թույլ չտալն է, մարդկանց պահանջն է այդ խնդիրը լուծելը, և այստեղ հարց է առաջանում, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերն ինչքանով կկարողանան ժողովրդի հետ աշխատել, առաջնորդել, այդ ամեն ինչի քաղաքական քարտեզը ստեղծել, որպեսզի հաջողության հասնեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ