26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժյուրին գնահատում, խորհուրդներ է տալիս, վարպետության դասեր անցկացնում «Բազեում» (տեսանյութ)

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են ներճակատային և միջճակատային մրցույթները։ Մարզական խաղերը հավաքում անցկացվում են սպորտային ֆեդերացիաների հետ համագործակցաբար. մրցավարներին ներկայացնում են ֆեդերացիաները։ Իսկ մշակութային մրցույթների ժյուրիների կազմում ներգրավված են տվյալ ոլորտների ճանաչված արվեստագետներ։

Նկարչության մրցույթի ժյուրիի կազմում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։ Նկարչության մրցույթը միջճակատային է։ Ավետիք Ավետիսյանը երրորդ տարին է՝ «Բազե-նկարչություն» մրցույթի ժյուրիի կազմում է։ Խոսելով հավաքում մրցող նկարիչների և նրանց աշխատանքների մասին՝ պարոն Ավետիսյանը նշում է, որ դրանց մակարդակն իրեն գոհացնում է. տրված էր հնարավորություն ստեղծագործել ազատ թեմայով, և նկարիչներին հաջողվեց բացահայտել իրենց ապրումները, հույզերը։ «Հետաքրքիր է, երբ տեսնում ես, որ Ախալքալաքից եկած երեխան, որ բոլորովին կապ չունի գեղանկարչության հետ, եկել և այստեղ նկարում է ու նկարում է բավականին պրոֆեսիոնալ, շատ գովելի է։ Իմ աչքը շոյեց մի քանի աշխատանք։ Իհարկե երեխաները դեռ սովորելու բան ունեն, և այս մրցույթն օգնում է նրանց այդ գործում ու շատ բան է տալիս երիտասարդ արվեստագետներին»,- ասաց պարոն Ավետիսյանը։ Նա նաև կոչ արեց երիտասարդ նկարիչներին շատ կարդալ, դա կօգնի նրանց ավելի խորությամբ ընկալել երևույթները։ Ի դեպ, ժյուրիի անդամները նաև խորհուրդներ են տալիս մասնակիցներին, վարպետության դասեր անցկացնում, ինչը հարստացնում է վերջիններիս գիտելիքները։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքն այս տարի հոբելյանական է. նշվում է 15-ամյակը։ Այն ինտելեկտուալ, մշակութային և սպորտային միջոցառումներով հագեցած երիտասարդական ծրագիր է։

Հատված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի առօրյայից կարող եք դիտել հետևյալ հղմամբ։ Տեսանյութը պատրաստել են նարնջագույն ճակատի մասնակիցները

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ