26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սաակաշվիլին “երիտասարդանում է” պետբյուջեի հաշվին /վիդեո/

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի եւ Իտալիայի կլինիկաներում  կոսմետոլոգիական եւ դերմոտոլոգիական պրոցեդուրաներ է անցել երկրի բյուջեի հաշվին: Այս մասին գրում է “Взгляд”-ը` հղում անելով վրացական “GNS” ստուդիային: Այս անկախ ստուդիայի տրամադրության տակ են հայտնվել 2009-10-ի նախագահի ծախսերի մուտքերը:

Օրինակ, բոտոկսի ներարկումը Մյունխենի կլինիկայում 2009-ին նախագահի վրա արժեցել է 9 հազար եվրո, իսկ 2010-ի ապրիլին եւ նոյեմբերին Նյու Յորքի կլինիկայում անցած դերմոտոլոգիական պրոցեդուրաների համար Սաակաշվիլին 7850 դոլար է վճարել: Ընդ որում` այդ ամենի վրա շատ ավելի մեծ գումարներ են ծախսվել` ներառյալ տրանսպորտի եւ այլ միջոցների վարձակալությունը:

Իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս լուրը:

“ВЗГЛЯД” թերթի տվյալներով` Սաակաշվիլին ընդհանրապես չի սահմանափակում իր ծախսերը, ինչի պատճառով պարբերաբար սկանդալներ են լինում: Այս տարվա մայիսին Սաակաշվիլին գնումների է մեկնել Միլանի “Officine panerai” ժամացույցների խանութը, որտեղ վաճառվող ժամացույցների գներն սկսում են 2 հազար դոլարից: Այդ մասին գրել է “Алиа” թերթը` նշելով, որ իր մեկնումից մի քանի օր առաջ Սաակաշվիլին քննդատել է չինովնիկներին արտասահման մեկնելու համար` պատճառաբանելով, որ ազգն առանց այդ էլ դժվար է ապրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ