23 Հունիսի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

ՌԴ-ում Երեւան-Մոսկվա ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա զոհ եւ վիրավորներ /ֆոտո/

dafa8599-a532-478c-8fba-2887b657f8c7

Նախօրեին ՌԴ Տուլայի շրջանում՝ Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և Երեւան-Մոսկվա երթուղային միկրոավտոբուսը: Ավտովթարի հետեւանքով մի հոգի մահացել է, կան վիրավորներ, հայտնում է myslo.ru-ն։ 

Ինչպես հայտարարել է Տուլայի շրջանի առողջապահության նախարար Անդրեյ Տրետյակովը, վիրավորները տեղափոխվել են Տուլայի հիվանդանոցներ։ Նշվել է, որ վիրավորների մեջ երեխաներ կան։

ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը, ով ժամը 17:30-ին հաղորդեց, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել են 20 քաղաքացի), ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը Տուլա քաղաքի հիվանդանոց:

Պարզվել է, որ զոհը հանդիսանում է ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարը:

Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը  (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ  Տուպինոյի հիվանդանոցում`  Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը:

558cbbce-2c99-467c-8b6f-8944d4fa1610_b 7c75ad50-2933-4130-a175-62bd1bab3f06_b a134c147-e423-49be-bb6b-78a20fd1a3b5_b c201cdfe-1b5c-417c-a9f8-4dc75c3d48ec_b 83ea1bdc-ae63-41c8-9311-5cc1b292fa88_b

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ