26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դժոխք ստեղծելու և համակարգելու գործը սատանային է պատկանում. «Ելք»-ից՝ Զարուհուն

«Այդ առումով մենք որևէ սահմանափակում չունենք: «Երկիր Ծիրանին», որպես նորաստեղծ կուսակցություն, հավանաբար իր առջև խնդիր է դրել մեր միջոցով կայանալու: Մենք ըմբռնումով ենք մոտենում դրան և որևէ սահմանափակում չենք դնում իրենց հետ աշխատելու մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատկերացնում համագործակցությունը «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն բանից հետո, երբ «Ելքն» ընդունեց ընտրությունների արդյունքները և վերցրեց մանդատները, «Երկիր Ծիրանիի» առաջնորդ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «Ելքը» չպիտի վերցներ մանդատները, հակառակ դեպքում նշանակում է, որ «ծախվել» են իշխանություններին:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե Երևանի ավագանիում դժոխքի է վերածելու քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի կյանքը, Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենց խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը շատ լավ պատասխանել է այս հարցին՝ ասելով, որ ոչ ոքի կյանքի դժոխքի վերածելու գործում ինքը չկա:

«Որովհետև հայտնի է, որ դժոխք ստեղծելու և համակարգելու գործը սատանային է պատկանում: Այս առումով մենք պետք է լուրջ աշխատենք Տարոն Մարգարյանին անհրաժեշտության դեպքում ճնշենք, որպեսզի լուծի այն խնդիրները, որոնց փորձում է դիմադրել՝ կրճատել ինչ-որ տեղից, ինչ-որ տեղից ավելացնել»:

Հարցին, թե 5 տարի հետո ինչպիսի Երևան կտեսնենք, եթե «Ելքի» ծրագրերի գոնե 50 տոկոսը կատարվի, Դավիթ Խաժակյանն արձագանքեց. «Երևանը կունենա մի քաղաքային մոդել, որտեղ ամեն մի դրամի ծախս հիմնավորված է ու հրապարակային է, իսկ եթե դա նույնիսկ չհիմնավորված է, մենք պնդում ենք, որ արդյունավետ չի, ապա հանրությունը պիտի այդ մասին իմանա:

Այս առումով կարծում եմ, որ Երևանի բյուջեն լինելու է վերահսկելի, ու մակերեսային խնդիրները, որոնք մեծ ներդրումներ չեն պահանջում, պիտի լուծվեն: Դա կախված է ՀՀԿ-ից ու Տարոն Մարգարյանի պատրաստակամությունից: Հիմա մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, եթե անհիմն դրանք չեն ընդունի, ապա մենք կտանք մեր գնահատականը, որ 21-րդ դարում կան այդ խնդիրները մայրաքաղաաքում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ