26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երեխային ստիպելով կերակրելը նշանակում է՝ սննդային տեռոր».հոգեբան/տեսանյութ/

«Սոցիալապես անապահով ընտանիքներում շատ հաճախ երեխաները օգտագործվում են, որպես զենք»,-այսօր՝ մայիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:

Մարգարիտա Հովսեփյանը փաստում է, որ նման դեպքերում պետք է փորձենք փրկել երեխային, քանի որ ժամանակի ընթացքում նրա մոտ ի հայտ կգան հոգեբանական խնդիրներ:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նկատում է, որ շատ հաճախ մենք զրկում ենք մեր երեխաներին ինքնուրույնությունից. «Երեխան մինչև 18 տարեկանը պետք է ինքնուրույն որոշումներ կարողանա կայացնել: Մեր մայրերը հաճախ խառնվում են երեխաների գործերին, ասում են՝ սրա հետ մի շփվի, նրա հետ մի խաղա, սա չի կարող քեզ ընկեր լինել…»,-նշում է Սամվել Խուդոյանը:

Հոգեբանը ընդգծում է, որ չի կարելի երեխային ստիպելով կերակրել, որովհետև սա էլ է շատ լուրջ հոգեբանական խնդրի բերում. «Երեխային ստիպելով կերակրելը նշանակում է՝ սննդային տեռոր»,-փաստում է Խուդոյանը:
Հոգեբանի խոսքով՝ դեռահասության տարիքում ամենակարևոր դաստիարակությունը՝ սեռային դաստիարականությունն է: Սկսած 10 տարեկանից մինչև 14-15 տարեկան պետք է ուշադիր լինել երեխաների նկատմամբ:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, որ երեխայի համար շատ կարևոր է քեռու կերպարը և ոչ թե հորեղբոր:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ