29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Աթեշյանը պետք է խաղաղ կերպով զիջի իր տեղը

maxresdefault

Մոսկվայում մայիսի տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը։ Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը նշեց, որ ժողովում որոշում է կայացվել, որ Արամ Աթեշյանը պետք է խաղաղ զիջի իր տեղը, որպեսզի պատրիարքի ընտրություններ տեղի ունենան:

«Արդեն երկրորդ տարին է, որ Պոլսո պատրիարքարանում եղած խնդիրները խաղաղ ճանապարհով չեն կարողանում լուծել։ Սա միայն հորդոր բառով է ձեւակերպված, մինչդեռ Ամենայն հայոց կաթողիկոսն իր իսկ ձեռնադրած եպիսկոպոսին երբեւէ չի հորդորում, այլ կոդակով ասում է՝ ինչ անել»,- ասաց նա՝ նշելով, որ Արամ Աթեշյանը «երկու ոտքը դրել էր մեկ կոշիկի մեջ ու չգիտես ինչու չէր ցանկանում իր տեղը զիջել, և Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հանգստյան գնալուց հետո մինչ այսօր պատրիարքական ընտրություններ համայնքը չի կարողանում անցկացնել»:

«Աթեշյանը Սուրբ Խաչ եկեղեցում երեկ պետք է պատարագ մատուցեր, բայց իննը հոգի է եղել եկեղեցում: Դա արդեն խայտառակություն է Աթեշյանի համար եւ աննախադեպ իրավիճակ՝ պոլսահայ համայնքի համար»,- ասաց նա։

Սարգիս Հացպանյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը իրավիճակը շտկելու համար իր մոտ էր հրավիրել Արամ Աթեշյանին, Գարեգին Բեքչյանին և Սահակ Մաշալյանին: Հանդիպման արդյունքում որոշվել էր, որ տեղապահ պետք է ընտրվի՝ պատրիարքական ընտրություններին ընթացք տալու համար: Որոշված էր, որ տեղապահի ընտրություններից հետո փոխանորդը պետք է հրաժարական տա: Սակայն, ինչպես նկատեց Սարգիս Հացպանյանը,չնայած որ տեղապահ ընտրվեց Գարեգին Բեքչյանը, և ընտրությունները ճանաչվեցին վեհափառի կողմից, Աթեշյանն իր աթոռը չզիջեց:

 

«Արամ Աթեշյանը  հերթական անգամ դեմ  գնաց Մայր աթոռի կայացրած որոշմանը»,-նշեց  նա՝ ավելացնելով, որ Արամ Աթեշյանը չի կարողանում հաշտվել այն եղելությունների հետ, որ նրան համայնքը չի ընդունում, տեղապահի ընտրություններում ավելի քիչ ձայներ տվեցին։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ