20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխան Զաքարյանը նեղացած չէ (տեսանյութ)

 «Շատ ներողություն, իսկ Ազգային ժողովի նախագահն, ով որ նշանակվել է, շրջանառվո՞ւմ էր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ նորընտիր փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե իր անունը չէր շրջանառվում ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար, այլ՝ Իշխան Զաքարյանի: «Քաղաքականությունը հնարավորի արվեստ  է, և պետք է թողնել, որ գործընթացները ճիշտ հասունանան, հանգուցալուծվեն»:

Հարցին, թե Իշխան Զաքարյանը չի նեղսրտել, Մ. Մելքումյանը պատասխանեց. «Ընդհանրապես քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն կատեգորիաներ չեն: Ձեր ասած դեպքը ոչ մի հիմք չունի նեղացվածության դրսևորումների հետ»: Նա ասաց, որ չի խոսել Իշխան Զաքարյանի հետ, սակայն տեղեկություններ չունի, որ պատրաստվում է հրաժարական տալ: «Մենք ընկերներ ենք»:

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետն էր, և նախատեսվում էր, որ հենց նա է լինելու ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության կողմից առաջարկված ԱԺ փոխնախագահի թեկնածուն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ