16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա, կա մեկ բացառություն. Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի խոսքով` կոալիցիոն այս հուշագիրը նախորդից էականորեն տարբերվում է վարչապետների փոփոխություններով:
  «Այս կոալիցիոն հուշագրի էական տարբերությունը նախորդից կտեսնեք նաև հրապարակվելիք լուսանկարներում, որտեղ ներկա էին տարբեր վարչապետներ: Սա կարծում եմ շատ էական է», – ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Աղվան Վարդանյանը:
«Աստված առաջ, կարծում եմ՝ մենք փորձառություն ունենք, մենք արժեքային շատ մեծ ընդհանրություններ ունենք և լավ աշխատանքի պարագայում կկարողանանք  մեր երկում նոր որակ ստեղծել», – հավելեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
«Այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա, կա մեկ բացառություն, որի համաձայն, վարչապետի պաշտոնը առաջարկում է ՀՀԿ-ն», – շեշտեց նա:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց, որ սկզբունքային քաղաքական տարբերություններ կան կոալիցիոն նախորդ համաձայնագրի և ներկայիս կոալիցիոն հուշագրի միջև:

«Նախորդը նախընտրական էր, իր գործածության մեջ ժամկետային չգրված սահմանափակում ուներ, և հեռանկարը կախված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներից», – ասաց Աշոտյանը` ընդգծելով, որ կոալիցիոն նոր հուշագիրը նախատեսում է ընդհանուր պատասխանատվություն:
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ