24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ե´վ քաղաքային, և´ քաղաքական ընտրություններ են. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Այսօր` մայիսի 11-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում`  հասարակական  հարյուրից ավել կազմակերպության ղեկավարներ հանդես եկան մեկ ընդհանուր հայտարարությամբ` Երևանի ավագանու ընտրություններում սատարել ՀՀԿ թիմին և թիմը ղեկավարող թեկնածու Տարոն Մարգարյանին:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպիսի Ձեզնից յուրաքանչյուրը 5 տարի անց` էլ ավելի մեծ վճռականությամբ գնա «Հանրապետական»  կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի հետևից»,- իր խոսքում ընդգծեց,  հանդիպմանը ներկա` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ և նորընտիր խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Նա համուզմունք հայտնեց, որ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են խորհրդարանական ընտրություններից առաջ իրականություն են դառնալու հանրության աջակցությամբ:

«Դիսկուս կա մեր քաղաքական դաշտում` սրանք քաղաքային,  թե՞  քաղաքական ընտրություններ են: Պետք է ասեմ, որ և´ քաղաքային, և´ քաղաքական ընտրություններ են»,-ասաց Էդուարդ Շարմազանովը հավելելով, որ Երևանն է համայն հայության մայրաքաղաը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ