19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի դիրքերն այս պահին ամուր են. քաղաքագետ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների որևէ դրական ընթացքն ավելի հավանական է, քան հայ-ադրբեջանական: «Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված արձանագրություններում որևէ հղում չկա Լեռնային Ղարաբաղին: Եվ ես կողմ եմ Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությանը, նրանք որևէ նախապայմանների կողմ չեն:

Ի տարբերություն Թուրքիայի` Հայաստանն այժմ գտնվում է ավելի ամուր քաղաքական իրավիճակում: Այս պահին ավելի դժվար, շփոթեցնող իրավիճակում գտնվում է Ադրբեջանը: Եվ նույնիսկ Թուրքիան է այս պահին զայրացած` լինելով Բաքվի գերին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ