22 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Քրիստոսը հարցնում է քեզ

1374196618

«Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես Ինձ»

Հովհաննես 21:15

Հարությունից հետո Հիսուս երրորդ անգամ հայտնվեց առաքյալներին, ովքեր Գալիլիայի լճակում ձուկ էին որսում և նրանց համախմբեց Իր շուրջ։ Ապա հարցրեց Պետրոսին, թե սիրո՞ւմ ես Ինձ։ Այս հարցը երեք անգամ կրկնվեց։
1. Հնարավոր է, որ Հիսուս ցույց տվեց ձկներն, ուռկանը, նավակը և հարցրեց.

«Սիրո՞ւմ ես Ինձ այս ամենից առավել։ Պատրա՞ստ ես հրաժարվել քո առօրյա գործերից հանուն Ավետարանի քարոզի ծառայության»։

2. Հնարավոր է, որ Հիսուս նայեց մյուս աշակերտներին ու հարցրեց, թե սիրո՞ւմ ես ինձ մյուս աշակերտներից առավել։ Գուցե այն պատճառով, որ Պետրոսն ուրանալուց առաջ հայտարարեց, թե միայն ինքը մինչև վերջ հավատարիմ կմնա։

Հիսուս հարցը երեք անգամ կրկնեց, քանի որ Պետրոսը երեք անգամ ուրացավ՝ այդ կերպ փորձելով Պետրոսի հիշողությունից ջնջել ուրացումը և հաստատել սիրո գիտակցումը։

Իսկ ի՞նչ տվեց Պետրոսին այդ սերը։
1. Տվեց կյանքի նպատակ, առաքելություն։
2. Տվեց խաչ. Նա էլ խաչվեց հանուն Քրիստոսի։
Սերը ենթադրում է առաքելություն, պատասխանատվություն և զոհողություն։

Ոմանք կարծում են, որ Քրիստոս Պետրոսին հատուկ պատվի արժանացրեց։ Սակայն իրականությունն այլ բան է սովորեցնում։ Պետրոսը Հովհաննեսի պես իմաստասիրական միտք չուներ, նա Պողոսի պես տարբեր երկրներ չգնաց քարոզելու։ Սակայն Հիսուս նրան հատուկ ուշադրության արժանացրեց։ Նա չգրեց ու չմտածեց ինչպես Հովհաննեսը, կամ՝ չճամփորդեց ինչպես Պողոսը, սակայն մեծ պատվի արժանացավ՝ արածեցնելու Տիրոջ հոտը։

Մենք էլ հնարավոր է, որ չենք կարող բարձր աստվածաբանական միտք ունենալ, կամ չենք կարող հասնել աշխարհի ծայրն՝ Ավետարան քարոզելու, բայց կարող ենք մեր կողքինին սիրել, կարեկցել, օգնել, որ չմոլորվի։

Տեր Եսայի քահանա Արթենյան

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ