08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Oracle՛՛-ի հետ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ՛՛Oracle՛՛ ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը:

՛՛Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք ՛՛Oracle՛՛-ի հետ ձևավորվելիք համագործակցությունը և վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը՛՛,- ասել է վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են հայկական կողմի և ամերիկյան ընկերության միջև նորարարության, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՀՀ շուկայում ՛՛Oracle՛՛-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր:

Ալեն Բլանը  վստահություն է հայտնել, որ ամերիկյան  ընկերության մուտքը հայկական շուկա  հաջողությամբ կիրականացվի, ինչն իր հերթին կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը:

Այնուհետև ՀՀ վարչապետի  ներկայությամբ ՀՀ կառավարության և ՛՛Oracle՛՛ ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և ՛՛Oracle՛՛ ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը: 

Հուշագրով նախատեսվում  է աջակցություն Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը` ՛՛Oracle՛՛-ի կրթական ծրագրի շրջանակներում, պետական մարմիններում ՛՛Oracle՛՛-ի լուծումների կիրառման գնահատում և ընդլայնում, ՀՀ-ում ամերիկյան ընկերության գերազանցության կենտրոնի հիմնում և այլն:

Հայկական կողմի  և ՛՛Oracle՛՛-ի միջև համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի  և ամերիկյան ընկերության ղեկավարների միջև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:

՛՛Oracle՛՛ ընկերությունը հիմնադրվել է 1977թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 390 հազար գնորդ, իսկ ծրագրերը ներկայացված են աշխարհի ավելի քան 145 երկրներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ