16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մինիստրի մեքենաներն էլ են yandex քշում». ուլտիմատում վարչապետին (տեսանյութ)

«Ես 3-րդ կարգի ինվալիդ եմ, լիցենզիա են պահանջում, պիտի հեչ անեն, տաքսիների տուգանքներն, ասում էին, պիտի մարեն, հիմա չեն անում, ինչո՞ւ: Ամոթ է էլի, ամոթ է, ես պրեզիդենտին հավատացի, որ բերեց թազա վարչապետ, մենք իրեն հավատում ենք, թող այնպես անի, որ մեր հավատը չկորի»,-այսօր Կառավարության դիմաց հավաքված տաքսու վարորդներից մեկը պատմեց Henaran.am-ի թղթակցին: Նշենք, որ մի խումբ վարորդներ այսօր հավաքվել էին կառավարության դիմաց ու պահանջում էին կարգավորել տաքսու ոլորտը, չեղարկել տաքսիների ննկատմմաբ եղած տուգանքները:

«Բերել են, yandex ու GG են մտցրել, 200 դրամով ո՞վ է տեսել, որ տաքսի քշեն, իրենք եթե լիցենզիայի գումար չեն վճարում, մենք խի՞ մուծենք: Մինիստրի մեքենաներն էլ են yandex քշում, էլ մենք որտե՞ղից քշենք»,-բողոքում էին նրանք` պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, հակառակ դեպքում անհնազանդություն կլինի:

Ապա որոշվեց, որ 7 հոգուց բաղկացած խումբը հանդիպելու է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ