26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի լռի, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց չդնի իր ծիծաղելի վիճակը»

«Սեփական քաղաքական ուժի կողմից 0 ձայն ստացած, հետևաբար և 0 վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի լռի, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց չդնի իր ծիծաղելի վիճակը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով «Ելքի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ի ցուցակը նախագահ Սարգսյանը չի գլխավորում, քանի որ վարկանիշ չունի:

«Իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը ցույց կտա ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքը: Համոզված եմ, որ ժողովուրդն ապրիլի 2-ին իր վստահության քվեն տալու է իր Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին և Հայաստանի հանրապետական կուսակցությանն` որպես իր անվտանգության և առաջընթացի միակ երաշխավոր»,-եզրափակեց Գ. Մելիքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ