19 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Առավել քան զարմանալի է /տեսանյութ/

«Ես երբևէ չեմ եղել «Ժառանգության» կամ մեկ այլ կուսակցության կազմում: Ես մեծ հաճույքով աշխատում էի այն թիմի հետ, որտեղ բոլորը կուսակցական էին՝ բացի ինձնից: Ես գնահատում եմ այդ տարիները: Երբ «Ժառանգությունը» գնաց համագործակցելու իմ կողմից  շատ հարգված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ,  իմ հարցը եղել է միայն մեկը. այդ քաղաքական ուժերը ունե՞ն ընդհանուր բան, միասին անցած ճանապարհ…. Ասում են՝ մարդուն ճանաչելու համար  հարկավոր է միասին ճանապարհ անցնել,  էլ ուր մնաց քաղաքականության մեջ: Քաղաքականության մեջ միասնական աշխատանքի փորձ է հարկավոր: Հետո բաժան-բաժան եղան», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով՝ իր համար առավել քան զարմանալի  եղավ   Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ստեղծումը:

«ՕՐՕ դաշինքի անդամները պատկանում են տարբեր ճամբարների: Դա շատ կարևոր է:  Ինձ համար զարմանալի էր երկու նախկին նախարարների  (նկատի ունի  պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանին և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին- հեղ.) նույն ճակատում հանդես գալը, էլ ուր մնաց «Ժառանգության» միանալու փաստը:

«Ժառանգության»ղեկավարությունն է այդպես որոշել: Իհարկե, կային անձինք, ովքեր դժգոհեցին, բայց, ըստ երևույթին, գործառույթը պահպանվել է, և այդ որոշումն ընդունվել է: Այդպիսի դաշինքները, չեմ կարծում, որ պիտի արգասաբեր լինեն կամ նորություն բերեն մեր քաղաքական դաշտ», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ