22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Շատ է շահարկվում

Vigen-Sargsyan-pan-photo

«Իսկանդերների» թեման շատ է շահարկվում: Զենքն իրապես ՀՀ-ին է պատկանում՝  մեր ԶՈՒ-ին. դրա մասին խոսելու անհրաժեշտություն  չկա: Մենք պիտի հաշվի  առնենք, որ Վիգեն  Սարգսյանը մի երկրի Պ նախարար է, որն անընդհատ ենթակա է արտաքին սպառնալիքների, և, բնական է, նա պետք է փորձի ամեն ինչ անել մեր երկիրը հնարավոր սպառնալիքներից հեռու պահելու համար:

Որոշ  բաների մասին պետք է խոսվի, ասվի, որոշ բաներ պետք է ներկայացվեն:  Այդպես էլ անում է  մեր Պ նախարարը: Կարծում եմ՝ նա շատ ճիշտ է վարվում այս դեպքում», –  վերլուծելով ՀՀ Պ նախարար Վիգեն Սարգսյանի՝ РИА Новости-ին տված հարցազրույցը՝  Henaran.am-ի հետ զրույցում  նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Պետք է հաշվի առնել մի փաստ. հատկապես պատերազմող երկրների Պ  նախարարները միշտ չէ, որ ասում են ճշմարտությունն ամբողջությամբ, այսինքն՝ հնարավոր է մանևրել.  ըստ էության, սա քողարկված սպառնալիք էր՝ ուղղված թշնամուն, այսինքն՝  թշնամին պիտի իմանա՝ եթե պատերազմ հրահրի, ունենալու է լուրջ խնդիրներ:

Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Երևանն այսպիսի մեսիջ է հղում: Եվ պետք է ասել՝ այս մեսիջը միայն Ադրբեջանին չի վերաբերում. այն վերաբերում է նաև այն պետություններին, որոնք  ցանկանում են  տարածաշրջանում կայունություն տեսնել, իսկ Ադրբեջանի վարած   քաղաքականության պատճառով կարող են տուժել նաև տարածաշրջանի մյուս պետությունների քաղաքական ու տնտեսական շահերը», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ