08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բավական հետաքրքիր ներկայացում է լինելու

«Այս անգամ ընտրությունները շատ աշխույժ են անցնելու: Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր ներկայացում է լինելու: Ես դեմ եմ, երբ ՀՀ քաղաքական հարթակը կրկեսի հետ են համեմատում», – անդրադառնալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և դրան նախորդող նախընտրական քարոզարշավին՝  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արդյո՞ք հետընտրական զարգացումները կսրվեն, եթե հաշվի առնենք, որ բարիկադների մյուս կողմում ռազմականացված ուժեր են, ինչպիսին ասենք` Սեյրան Օհանյանն է, Սամվել Բաբայանը:

Արշակյանի կարծիքով արյունահեղություն չի լինի: «Հոգեկան հիվանդներ կարող են լինել, որ կարող են արյուն հեղել, բայց, ընդհանրապես, կարծում եմ՝ լինելու է մրցակցային ու աշխույժ քաղաքական պայքար: Ռեյտինգային կոչված ընտրակարգի պատճառով լինելու է նաև ներքին մրցակցություն, ուստի այդ մրցակցությունը կարող է լինել նաև կոմիկական: Դա, իսկապես,  լինելու է զվարճալի մրցակցություն», – նշեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ