19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի որոշումը կյանքի են կոչում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Քննարկմանը ներկա են գտնվել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ պետական գերատեսչությունների և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը մասնակցել է  նաև նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Նշվել է, որ Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու որոշումը պայմանավորված է Հայաստանում կրթության որակի բարձրացման, հանրակրթական համակարգում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան նորարարական պրակտիկայի ներդրման, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով դրա մրցունակության բարձրացման և լրացուցիչ ֆինանսական ու մտավոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությամբ:

Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված  համագործակցությունը: Ընդգծելով, որ IDeA հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը կլաստերների ձևավորման առաջին լուրջ փորձն է, հանդիպման մասնակիցները կարևորել են կլաստերի ստեղծման իրավական հիմքերի և կողմերի պարտավորությունների հստակեցման հարցը:

Մասնավորապես, անդրադարձ է եղել համապատասխան հայեցակարգային դրույթների, հիմնական մոտեցումների և գործողությունների հստակ ժամանակացույցի խնդրին: IdeA հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ նախագիծը կլինի բաց հարթակ կրթական  նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով  կրթական համակարգի զարգացմանը:

Կարևորվել է այն փաստը, որ բոլոր կողմերը առավելագույնս ներդնեն իրենց ռեսուրսները և ժամանակը` ծրագրին հաջող ընթացք ապահովելու համար: Քննարկման արդյունքում որոշվել է, որ  աշխատանքային խումբը կշարունակի պարբերական հանդիպումները` նախաձեռնությունը կյանքի կոչելու և այն ավելի առարկայական դարձնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ