26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատվեք գոնե մեկից

Հիշու՞մ եք, Հիսուսն ասաց, թե ով հավատարիմ լինի քչի մեջ, նա ավելիի վրա կկարգվի (Մաթ. 25:21): Ահա մեղքերի, ու սեփական անձը վնասող կեղտոտ կրքերի մի շարան, որից կարող եք ազատվել այս պահոց ընթացքում: Գոնե վերցրեք սրանցից միայն մեկը, ու ասեք, Տեր Հիսուս Քրիստոս, ես ամեն ինչ անելու եմ, որ այս մի մեղքից ազատվեմ ու քեզ հավատարիմ եմ մնալու, որովհետև սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով: Օգնիր ինձ խնդրում եմ, իմ դուռը բաց է քեզ համար: Ու տեսեք, թե ինչպես Սուրբ Հոգու հատուկ շնորհը կգա, ներս կմտնի ու կջերմացնի և ուժ կտա քեզ հաղթելու, քանի դեռ դուռդ բաց է Նրա առաջ ու դու էլ սիրում ես Նրան: Հավատացե՛ք, սա կսկսի փոխել ձեր միտքն ու կյանքը:

հպարտություն,
նախանձ,
բարկություն,
ծուլություն,
խորամանկութեամբ,
անզգամություն,
վախկոտություն,
շռայլություն,
հուսահատություն,
անիրավություն,
չարահավանություն,
նենգություն,
ատելություն,
անբարոյականություն,
փառասիրություն,
եսասիրություն,
իշխանատենչություն,
ստախոսություն,
երդմնազանցություն,
քսություն,
հակառակություն,
վիճաբանություն,
բանսարկություն,
ատելություն,
տրտունջ,
անիծաբանություն,
բամբասկոտություն,
ագահություն
սուտ վկայություն

Տեսնու՞մ եք: Բոլոր այս մեղքերն առաջանում ու ապրում եմ ձեր մտքում, ձեր ներսում, ու ոչ մի կապ չունեն ուրիշ մարդկանց սխալների հետ: Ազատվեք գոնե մեկից ու ձեր կյանքի մնացորդացն էլ նվիրեք մյուսներից ազատվելուն ու ձեր անձերը սրբացնելուն:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ