08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սամվելը հիվանդանոցում մահացել է. դանակահարություն Վարդաշենում

Փետրվարի 13-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ազդրի եւ հետույքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա Սամվել Սահակյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 13-ին, ժամը 1-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վարդաշենի 12 փողոցում, վիճաբանության ընթացքում, 31-ամյա Աբրահամ Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Սահակյանին:

Աբրահամ Ա.-ն ժամը 6.30-ին Վարդաշենի 12 փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Սամվել Սահակյանը ժամը 8.20-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ