19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Նիկոլ Փաշինյանը իմ հիմնական մրցակիցը կլինի. Ալեն Սիմոնյան/տեսանյութ/

«Լրատվամիջոցների ներկայությամբ կվորոշվի, թե ով է գլխավորելու «Ելք» դաշինքի ցուցակը»,-այսօր՝ փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Չեմ ուզում բացել չակերտները, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկա կգտնվեն և կհետևեն գործընթացին, թե ինչպես կձևավորվի առաջին եռյակը «Ելք» դաշինքի: Մեզ մոտ առաջին օրվանից մինչ օրս ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է: Միայն մի բացթողում ունենք, որ չկարողացանք ու չգտանք ոչ մի թաղային հեղինակություն և որևիցե քրեական անցյալ ունեցող անձ, որ ներառենք ցուցակի մեջ՝ հանրության այդ շերտը բաց ենք թողել»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը  նշեց, որ երեկվա քննարկումները հաջողության չհասան, քանի որ խախտվեց հավասարության սկզբունքը և իր համար «Ժառանգություն կուսակցություն»-ը միայն Զարուհի Փոստանջյանն է:

«Մենք պատրաստ էին համագործաքցել հավասար պայմաններով, կար ցանկություն առավելություն ունենալ տեղերի հետ կապված, իսկ մենք ասացինք, որ առաջնորդվելու ենք հավասարության սկզբունքով, որը չբավարարեց նանց:

Բանախոսը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրվելը Կոնտրոն համայնքում վերջնակն չէ, բայց շատ հավանական է, իսկ ինչ վերաբերվում է իրեն, ապա ինքը հաստատապես առաջադրվելու է Կենտրոն համայնքում:

Այն հարցին, թե ում է նա համարում իրեն մրցակից, վերջինս ծիծաղելով նշեց՝ Նիկոլ Փաշինյանին:

Տեսանյութը՝ շուտով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ