08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է սպասվում ՀՀԿ-ում. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, հինգշաբթի սպասվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, արդեն իսկ կանխատեսվում է` քննարկումը կոշտ է լինելու, ոմանց գլխին կարող են նույնիսկ ամպեր կուտակվել:  

 Այս կապակցությամբ  Գալուստ Սահակյանը թերթի  թղթակցին ասել է. “Ես գիտեմ` մեր ժողովրդի մեծ մասը կողմ է ոչ թե ամպերի կուտակումներին, այլ արեւին: Իսկ մեր նիստերն անցնում են բարեկիրթ մթնոլորտում, որեւէ մեկը թող չսպասի սենսացիաների: Այո, քննարկելու ենք տարբեր հարցեր:

Եթե խնդիրներ կան, որոնք դարձել են մեր հասարակության լայն շերտերի քննարկման առարկան, բնականաբար իշխող կուսակցության գործադիր մարմինը չի կարող դրանք շրջանցել, մենք պետք է վերլուծենք, հետեւությունների հանգենք, նաեւ մշակենք մեր հետագա քայլերը:

Մեր նպատակն է հասնել նրան, որ երկրում նվազեն հանցագործությունները, որ մարդիկ ձեռքները շա՜տ չերկարեցնեն, լինեն զգոն, ու միշտ մտածեն` հասարակության վերահսկողության տակ են”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ