18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դումանյանն ինչպե՞ս պատասխան տա Քուշկյանի համար

Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով 2011 թվականի բյուջեի հաշվետվության քննարկմանը, հարց բարձրացրեց.

” Ասենք,  հիմա կառավարության անվաստահության հարց է բարձրացվում, խնդրում ենք հայտնել, ո՞ր կառավարությանը պիտի հայտնենք:  Դերենիկ Դումանյանն այստեղ է,  ասեք` նա ինչպե՞ս պետք է պատասխան տա Հարություն Քուշկյանի գործունեության համար, որը ասենք թե չի կատարել իր պարտականությունները”:

Արամ Մանուկյանն ասաց, որ քննարկվող հարցը կառավարությունը նախորդ խորհրդարանին պետք է ներկայացներ մինչեւ մայիս մեկը, որովհետեւ  բոլորը գիտեին, որ մայիսի վեցին պետք է խորհրդարանական ընտություններ լինեին:

“Էսօրվա վարչապետը 2011-ի վարչապետի համար ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի, մենք հիմա անելու ենք քվեարկություն, որը բովանդակային առումով անիմաստ է”,-հայտարարեց նա ու հավելեց, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետ կարող էր լինել Սարգիս Տիգրանյանը:

Խմբակցությունների անունից ելույթներն ավարտվեցին: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` հորդորելով խորհրդարանին հավանություն տալ հաշվետվությանը: 2011 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունն ընդունվեց 70 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ