27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարը կզեղչվի

ереванский-государственный-университет

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրվածուսանողները, ովքեր  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին,ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք էհանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալգրառումը:
2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնականհաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակականգնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն,ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել և վերջիններս ուսման վարձի զեղչիցօգտվել են:
Տեղեկացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարիզեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչևապրիլ:
Միաժամանակ հավելենք նաև, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանմասին» ՀՀ  օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտականհերթապահություն /նրանք զինգրքույկում պետք է  ունենան մարտական հերթապահությանմասին գրառում և  համապատախան կնիք/ ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստՄՈԳ-ի:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և ծառայության ընթացքում մարտականհերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետքէ դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ