20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բանակում պիտի ճնշես կամ ճնշվես. Հրապարակ

Ողբերգական, հուսահատության աստիճանի ցավալի հերթական նամակն է ստացել “Հրապարակ”-ը: Զինվորը գրում է. “Համոզված եմ, որ պաշտպանության նախարարը տեղյակ չէ այս մասին: Ծառայության առաջին օրից հասկացա, որ պետք է ճնշես, կամ կճնշեն քեզ: Չճնշվեցի, բայցեւ չճնշեցի: Դրանով արժանացա հրամանատարների հակակրանքին: Առաջին իսկ օրվանից հարաբերություններ պարզելու մեջ եմ, չգիտեմ ինչ են ուզում. խելագարության, թե ինքնասպանության հասցնել (դրանց նախադեպերը մեր զորամասն ունի):

Ու եթե մի վայրկյան մոռանամ, որ ինձ սպասում են հարազատներս, հետեւանքները անդառնալի կլինեն: Իրենց ամենակարող համարող այդ մանր սպաները, օգտվելով հրամանատարի իրենց դիրքերից, զվարճանալու համար անօրինական հրամաններ են տալիս, որի չկատարման համար արժանանում ենք անխիղճ հարվածների:

Հիմա կմտածեք` ինչու եմ գրում ձեզ, դրա համար կա Ռազմական ոստիկանություն, բայց ախր ՌՈ-ն իր տեղում չէ: Նույնիսկ եթե դեպքից ժամեր անց գալիս են զորամաս, ոչինչ չեն տեսնում, անգամ` ակնհայտը: Իսկ նորմալ զինվորը երբեք չի դիմի ՌՈ, էդ բազարի թեմա ա: ՌՈ-ին մնում է գալ ու բացահայտել ինքնասպանության կամ սպանության դեպքերը: Մինչդեռ նրանք կարող էին ճիշտ աշխատանքի դեպքում էդ ամենը կանխել:

Էդ ինչպե՞ս հասկանանք, որ մի քանի տարի առաջ ամբողջ Ղարաբաղը սառում էր Պողոսից, քաջ հայտնի “Մառոզ” մականվամբ: Մենք անձամբ չենք ծառայել նրա ժամանակ, բայց էնքան ենք լսել մեր դեմբելներից, որ պատկերացնում ենք: Իսկ ամենածիծաղելին այն է, որ մեր աֆիցերները մինչեւ հիմա սառում են միայն էն մտքից, որ Մառոզը կարող ա վերադառնա:… Հարց ա առաջանում` էդ ինչպե՞ս էր մի հոգին կարում ողջ Ասկերանը պահել զգոն ու սթափ, իսկ մի ամբողջ բաժին չի կարում ջոկի` զինվորը ճի՞շտ է ասում, ընկե՞լ է, թե՞ ծեծել են”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ