25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռեֆորմներ են պետք, գլոբալ փոփոխություններ…

«Մասնակի բաներ են արվում, Կառավարության ապարատն են կարգի բերում, բայց քիչ-քիչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` խոսելով Կառավարության աշխատանքի մասին: Սակայն, ըստ նրա, Հայաստանում տնտեսական, սոցիալական իրավիճակն այնքան վատ է, որ ռեֆորմներ, գլոբալ փոփոխություններ պետք է լինեն: «Չնայած մեզ մոտ անընդհատ ռեֆորմներից են խոսում, բայց դրանք նկատելի չեն, ինչ էլ կա, պայմանավորված է վարչապետի անձով»,-շեշտեց նա:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-3

Լ. Շիրինյանի խոսքով` արմատական փոփոխության ծրագիր պետք է լիներ, սակայն այդպիսին չկա. «Հանրապետականների համագումարին ասացին, թե իբրև պահպանողականությունը ենթադրում է պետության ֆունկցիաների ուժեղացում: Սակայն երբ պետությունը ձեռքերը լվանում է ու ցանկանում միայն հարկեր հավաքել, դա կոչվում է ազատականություն»,-նկատեց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը գնալով ավելի է խորանում, ու այստեղ էլ ռեֆորմներ են հարկավոր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ