25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի արցունքները՝ Սպիտակի երկրաշարժ /ֆոտո/

1988, դեկտեմբերի 7, 11։41 րոպե․․․30 վայրկայնում 25 հազար մարդ մահացավ․․․

28 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը ցնցեց Հայաստանը, տուժեց երկրի գրեթե կեսը, հազարավոր մարդիկ մահացան, հազարավորը՝ մնացին առանց տանիքի։

Այս ողբերգությունը միավորեց ողջ աշխարհին, այն ժամանակ օգնության հասան ոչ միայն Սովետական միության, այլեւ աշխարհի տարբեր երկրներից։ Դա ողբերգություն էր, մեկ ընդհանուր ողբերգություն․․․

Ռուսական Аргументы и Факты-ն ներկայացրել է իր հուշերը՝ կապված Սպիտակի երկրաշարժի հետ։

Փլատակների տակ

Երկրաշարժի գլխավոր թիրախը դարձավ Սպիտակ քաղաքը, տուժեցին նաեւ Լենինականը, Կիրովականը, Ստեփանավանը եւ եւս 300 բնակավայր։ Սարսափելի ողբերգության ականատեսները պատմում էին, որ առաջին վայրկյաններին ուղղահայաց ցնցումներից կարծես օդ թռան, իսկ հետո շենքերը փլվեցին՝ իրեն տակ առնելով ներսում գտնվող մարդկանց։

Նրանք, ովքեր այդ պահին փողոցում էին հազիվ էին կարողանում կանգնած մնալ ցնցումների ժամանակ։ 30 վայրկյան անց խառնաշփոթը վերածվեց քար լռության, օդում փոշու հսկակական ամպ էր։

Երբ ցնցումներն ավարտվեցին, ոմանք կարողացան դուրս գալ շոկից ու նետվեցին փնտրելու հարազատներին։ Բայց ինքնուրույն ոչինչ անել չէին կարող, մասնագետ-փրկարարների օգնություն էր անհրաժեշտ։ Սակայն օգնությունը չկարողացավ արագ տեղ հասնել, երբ հեռուստացույցով հայտարարել էին ողբերգության մասին, բոլորը շտապել էին օգնել, արդյունքում ճանապարհները փակվել էին․․․

Улицы города.

Ամենածանրը նրանց համար էր, ովքեր իրենց սեփական տանը գերի էին մնացել։ Բազմաթիվ մարդիկ օրերով մնացին փլատակների տակ՝ չիմանալով, թե ինչ որ մեկը ի վերջո կգա օգնության, թե ոչ։

Էմմա Հակոբյանի ու նրա դստեր՝ Մարիամի պատմությունը գիտի ամբողջ աշխարհը։ Կինը 3 ամսական դստեր հետ մնացել էր փլատակների տակ, որտեղ անցկացրել էին 7 օր։ Կինը փոքրիկին կուրծք էր տվել, սակայն մայրական կաթը հետ էր քաշվել, արդյունքում նա կտրել էր մատն ու երեխային իր արյունով կերակրել։ 6 ժամ տեւեց նրանց փլատակների տակից հանելը։ Նրանք այն քչերից էին, ովքեր ողջ մնացին․․․ շատ-շատերին ողջ դուրս բերել չհաջողվեց։

Массовые захоронения жертв землетрясения. Ленинакан (ныне Гюмри), 1988 г.

Մեկ ցավ բոլոի համար

 

Ցավը համախմբել էր մարդկանց։ Լենինկանում բանտերից դուրս էին թողել բանտարկյալներին, որպեսզի օգնեն մարդկանց հանել փլատակների տակից։ 250 հոգու բաց էին թողել, մեկ շաբաթ անց նրանք ինքնակամ վերադարձան, փախել էր միայն մի հոգի․․․

Спасательные работы.

Հայաստանի համար հատկապես ծանր էին առաջին օրերը։ Ավերածությունների վայրերում, փրկարարներից բացի, բազմաթիվ կամավորներ էին աշխատում։ Աշխատում էին օր ու գիշեր, առանց դադարների, երբեմն խելագարվում էին՝ հուզմունքը չկարողանալով կառավարել։

Աշխարհի տարբեր անկյուններից օգնություն էր գալիս․․․

Նոր կյանք

Երկրաշարժից կարճ ժամանակ անց սկսեցին վերանորոգել քաղաքը։ Արդեն հունվարի 7 ին Լենինականում սկսեցին նոր շենք կառուցել․․․

Восстановление жилья в Ленинакане, 1989 г.

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ