20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են կրթահամալիր: Այս մասին  ՄԻՊ աշխատակազմը տարածած հաղորդագրություն է տարածել:

Նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության եւ նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։

Կթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ էին  անում հրապարակում ու պահանջում տնօրենի հրաժարականը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ