29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը. Տարոն Մարգարյան

unnamed-11

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը: Այս ուղղությամբ աշխատակազմի  արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լեզվի պետական տեսչության հետ համատեղ խնդրին տալ համապատասխան իրավական լուծում:

«Լեզվի պետական տեսչության հետ համատեղ իրականացված հսկողության արդյունքում մի շարք տնտեսվարողների ենթարկել ենք վարչական պատասխանատվության, սակայն արդյունքը դեռևս գոհացուցիչ չէ: Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը: Պատկերը պետք է լինի ճիշտ հակառակը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է հստակ, կոշտ քայլեր ձեռնարկել: Այն տնտեսվարողները, ովքեր, խախտելով օրենքի պահանջը, անգամ զգուշացումից հետո չեն կատարում համապատասխան փոփոխություններ, նրանց գովազդային վահանակներն ու ցուցանակները պետք է անմիջապես ապամոնտաժվեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ